Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.10.2025 | 22:00
Տե՛ր,
հոգիների և մարմինների Բժիշկ,
Լսիր սրտիս աղաչանքների ձայնը,
Դու, որ հոսում ես անգամ այնտեղ,
ուրմեղավոր շուրթերն են կանչում Քո անունը։
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր,
Քանզի Դու երբեք անտարբեր չես
Քեզ խնդրողների հանդեպ,
նայիր ինձ էլ՝ գթությամբ ու ողորմությամբ։
Քո առաջ կանգնած եմ՝ ոչ արդարությամբ,
այլ՝ գթության հույսով։
Որովհետև Դու ես այն Լույսը,
որ չի մարում մեղավորի ներսում,
և այն Սերը,
որ չի թողնում մարդուն միայնակ։
Արցունքներով ուղղված այս աղոթքը
թող դառնա իմ ապաքինումը։
Եվ թող Քո անունը փառավորվի աշխարհի բոլոր անկյուններում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ